Սինիշա Միխայլովիչի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
3991
Երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ., 01:00
![]() Իտալական «Բոլոնիա»-ի գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչի մոտ արյան քաղցկեղ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է անձամբ մարզիչը՝ մամուլի ասուլիսի ընթացքում։ «Հետազոտությունը ցույց տվեց, որ ինձ մոտ լեյկեմիա է: Դա իսկական հարված էր ինձ համար: Մի քանի օր լաց եմ եղել, բայց դրանք վախի արցունքներ չէին: Ես հարգում եմ հիվանդությունը և պատրաստ եմ դեմ առ դեմ դուրս գալ՝ աչքերի մեջ նայելով, ինչպես միշտ: Չեմ համբերում՝ երբ եմ գնալու հիվանդանոց, որ սկսեմ պայքարս: Մրցակիցն ագրեսիվ է, բայց նրան կարելի է հաղթել: Խաղացողներիս ասացի, որ պետք է հարձակվենք ու հաղթանակի ձգտենք: Ես կհաղթեմ պայքարը հանուն իմ ընտանիքի, երեխաների ու բոլոր նրանց, ովքեր սիրում են ինձ»,- նշել է Միխայլովիչը։ |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
