ՄՕԿ-ը որակազրկեց ԱԻԲԱ-ին․ բռնցքամարտում խառնաշփոթ է
![]() ՄՕԿ-ի համագումարի ընթացքում որոշում է ընդունվել որակազրկել Սիրողական բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային՝ ԱԻԲԱ-ին։ Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի անցկացման հարցերով կզբաղվի ՄՕԿ-ը։ Այսուհետ ԱԻԲԱ-ի հովանու ներքո անցկացվելիք մրցաշարերը կզրկվեն ճանաչումից և 2019-ի տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները, որոնք պետք է կայանային Եկատերինբուրգում և Ուլան-Ուդեում, այլևս օլիմպիական վարկանշային մրցաշարեր չեն համարվում։ Որակավորման մրցումների անցկացմամբ նույնպես կզբաղվի ՄՕԿ-ը: Ընտրական մրցաշարերը տեղի կունենան հաջորդ տարվա հունվար-մարտ ամիսներին, նախնական՝ Մեծ Բրիտանիայում, Չինաստանում, Սենեգալում, Արգենտինայում և Տոկիոյում։ ԱԻԲԱ-ի՝ ՄՕԿ-ին անդամակցելու հարցը կքննարկվի Տոկիոյի օլիմպիական խաղերից հետո։ Հաշվի առնելով, որ որակազրկումը մեծ հարված կհասցնի կազմակերպության բյուջեին, բացառված չէ, որ ճգնաժամն ավելի կխորանա։ ԱԻԲԱ-ն արդեն ունի մոտ 16 մլն դոլարի պարտք: Օլիմպիական խաղերից կազմակերպությունն զգալի եկամուտ պետք է ստանար և վճարեր պարտքերը, բայց այս պարագայում դա անել չի կարողանա և պարտքերը կհասցնի 29 մլն դոլարի:
|

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
