Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Բուրիաթիայում վթարված ինքնաթիռի դեռահաս ուղևորը պատմել է՝ ինչպես են ուղևորներին դուրս բերել այրվող օդանավից

1177
Հինգշաբթի, 27 հունիսի, 2019 թ., 13:35
Բուրիաթիայում վթարված ինքնաթիռի դեռահաս ուղևորը պատմել է՝ ինչպես են ուղևորներին դուրս բերել այրվող օդանավից

ՌԴ Բուրիաթիայի Հանրապետության Նիժնեանգարսկի օդանավկայնում վթարված ինքնաթիռի17-ամյա դեռահաս ուղևոր Վյաչեսլավ Պերշինը, որը թռչելիս է եղել Սեվերոբայկալսկում գտնվող իր հարազատների մոտ, պատմել է, թե ինչպես է տարհանել An-24-ի ուղևորներին, ինչի հետևանքով թեթև վնասվածքներ է ստացել. այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

«Վայրէջքից հետո բոլորն ուզում էին արագ դուրս գալ ինքնաթիռից: «Ամրակազմ մարդիկ... հրում էին բոլորին... այնտեղ երեխա ունեցող ընտանիք կար, նրանց երկար ժամանակ չէի կարղանում դուրս հանել, որովհետև բոլորը հրում էին»,- նշել է երիտասարդը: Ըստ նրա, վայրէջքից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու և շտապօգնության մեքենաները. ինքնաթիռում այրվել են ուղևորների ապրանաքները:
Տղան պատմել է, որ բժիշկները նրան ստուգել և բաց են թողել: «Ես գրեթե մոխրագույն եմ դարձել, երբ ես դեռ կանգնած էի սրահում, հրդեհն սկսվեց, ես պատրաստ էի մեռնել, ես խուճապի մեջ էի»,- նշել է ուղևորը:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Angara ավիաընկերության An-24 ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Նիժնեանգարսկի օդանավակայանում՝ շարժիչներից մեկի ձախողումից հետո: Վայրէջք կատարելիս, ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բախվել և բախվել շինություններից մեկին, որից հետո հրդեհ է բռնկվել: Երկու օդաչուներ զոհվել են, ևս 19 մարդ հոսպիտալացվել է: Ինքնաթիռում ընդամենը 43 ուղևոր է եղել, այդ թվում՝ մեկ երեխա: