Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ. նիստը հետաձգվեց

253
Երեքշաբթի, 25 հունիսի, 2019 թ., 15:10
Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ. նիստը հետաձգվեց

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով նիստի ժամանակ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը երկրորդ անգամ վատացավ, ինչի հետևանքով դատավոր Մնացական Մարտիրոսյանը հետաձգեց նիստը:

Նշենք, որ նախքան այս դեպքը Գրիգորյանի ինքնազգացողությունն այսօր կրկին վատացել էր, և շտապօգնության անձնակազմը նրան թթվածին տրամադրեց:

Նախքան այս, նիստն ընդմիջվել էր, որպեսզի Մանվել Գրիգորյանին ներարկումներ անեն:

Նշենք, որ հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 2-ին, ժամը 12.00-ին: