Spice Girls-ը վերադարձավ, սակայն՝ կատարյալ ձախողումով
![]() Երբեմնի ամենահայտնի երաժշտական խմբերից մեկը՝ Spice Girls-ը, վերադարձավ, սակայն՝ կատարյալ ձախողումով: Երբեմնի գերհաջողակ խումբը փաստացի լուծարվել էր դեռևս 2001 թվականին, թեև դրանից հետո որոշակի ընդմիջումներով նրանք դեռ մի քանի տարի համերգներ են տվել: 2017 թվականին Մելանի Չիսհոլմը առաջարկել էր նախկին մասնակիցներին միավորվել: 2018-ի վերջին պաշտոնապես հայտարարվեց՝ խումբը միավորվել է, բայց՝ առանց Վիկտորյա Բեքհեմի: Իր որոշման մասին նա ասել էր. «Ես բեմի վրա չեմ ընկերակցի աղջիկներին: Պետք է ասեմ, որ Spice Girls-ը կարևոր դեր է խաղացել իմ կյանքում, դրա համար էլ նրանց մաղթում եմ ամենայն բարիք ու հաջողություններ շրջագայության ընթացքում: Համոզված եմ, որ հիանալի շոու կստացվի»: Օրերս Spice Girls-ը տվեց միավորվելուց հետո իր առաջին համերգը՝ Դուբլինում, որը, սակայն, կատարյալ ձախողմամբ պսակվեց՝ չնայած նրան, որ աղջիկները հիանալի շոու են բեմադրել ու կատարել սիրված երգեր: Համերգից հետո Մել Բին տեսաուղերձով դիմել է երկրպագուներին ու խոստացել, որ բոլոր թերությունները կշտկվեն հաջորդ համերգին: |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
87928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
21324.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
17723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22219.10.2026, 15:00





