Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

«Ես Պուտինի հետ երկխոսության չեմ գնա, միայն կհիշեցնեմ, որ խախտել է բոլոր պարտավորությունները». Սալոմե Զուրաբիշվիլի

1202
Հինգշաբթի, 23 մայիսի, 2019 թ., 17:10
«Ես Պուտինի հետ երկխոսության չեմ գնա, միայն կհիշեցնեմ, որ խախտել է բոլոր պարտավորությունները». Սալոմե Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ միջազգային ասպարեզում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է փոխի իր վարքագիծը, այդ թվում Վրաստանի նկատմամբ: Այս մասին հաղորդում է RN-ը: Էստոնական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, նա ասել է՝ «խնդիրն այն է, որ Ռուսաստանն իրեն սխալ է դրսևորում միջազգային հանրության անդամների հետ հարաբերություններում, ոչինչ չի հարգում: Սա միայն Վրաստանին չի վերաբերում, Ռուսաստանն, առհասարակ իրեն այդպես է դրսևորում»:

«Ես Պուտինի հետ երկխոսության չեմ գնա, միայն կհիշեցնեմ նրան, որ խախտել է բոլոր պարտավորությունները»,- ասել է Վրաստանի նախագահը: Այն հարցին, թե ինչ կասեր ինքը Վլադիմիր Պուտինին, Զուրաբաշվիլին պատասխանել է՝ «հետաքրքիր է, թե պարոն Պուտինն ինձ ինչ կասեր»: «Նա պետք է անի առաջին քայլը»,- հավելել է Վրաստանի նախագահը:

Վրաստանի համար գլխավոր խնդիրը նա համարել է օկուպացված տարածքների հարցը: