Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

Google-ը սահմանափակել է Android-ի գործածումը Huawei-ի համար

1709
Երկուշաբթի, 20 մայիսի, 2019 թ., 14:15
Google-ը սահմանափակել է Android-ի գործածումը Huawei-ի համար

Սահմանափակվել է Huawei սմարթֆոնների նոր նմուշների Google-ի որոշ հավելվածներ մուտք գործելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Այս գործընթացը սկսվել է Թրամփի վարչակազմի հայտարարությունից հետո, որով Huawei-ն ներառվել է այն կազմակերպությունների ցուցակում, որոնց հետ, արտոնագրի բացակայության պայմաններում, ամերիկյան առևտրային ընկերությունները չեն կարող համագործակցել:

Google-ը, մեկնաբանելով տեղի ունեցածն, ասել է, որ «հետևել է կարգին ու վերանայել հետևանքները»: Huawei-ն հերքել է այս մեկնաբանությունը:

Ներկայիս Huawei սմարթֆոնները կարող են շարունակել օգտվել Android-ի ամբողջական փաթեթից: Նոր սմարթֆոնները չեն կարողանա մուտք գործել մի շարք հավելվածներ, ինչպիսիք են՝ YouTube-ը և Maps-ը:

Բեն Վուդը, CCS Insight-ի խորհրդատվությունից, ասել է, որ Google-ի քայլը «մեծ ազդեցություն կունենա Huawei-ի սպառողական բիզնեսի վրա»: