Սրբուկի եվրոտեսիլյան կերպարը և ֆրանսիացի դիզայների աշխատանքը
![]() Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում երեկ երեկոյան կայացել է «Եվրոտեսիլ-2019» երգի մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողության ընթացքում 41 երկրների պատվիրակությունները անցել են «նարնջագույն» գորգով: Հայաստանի մասնակիցը՝ Սրբուհի Սարգսյանը, բացման արարողությանը ներկայացել է խորը բացվածքով սպիտակ կոստյումով: Նրա կերպարը բուռն քննարկումների առարկա է դարձել հայ հանրության շրջանում. ոմանք քննադատում են երգչուհու համարձակ կերպարը, ոմանք էլ իրենց աջակցությունն են հայտնում նրան: Հետաքրքրական է, որ Սրբուհի Սարգսյանի հագուստի ոճը շատ նման է ֆրանսիացի դիզայներ Ստեֆան Ռոլլանի 2017 թվականի գարուն-ամառ հավաքածուի աշխատանքներից մեկին: Նորաձևության քննադատները վերոնշյալ հավաքածուն նույնացրել են յուրօրինակ և նուրբ քանդակագործության հետ՝ դիզայների աշխատանքը համեմատելով աշխարհահռչակ քանդակարգործ Օգյուստ Ռոդենի աշխատանքների հետ: Ինքը՝ հեղինակն էլ, իր հավաքածուի մասին խոսելիս, ասել է, որ ոգեշնչվել է Միքելանջելոյի, Ռոդենի, Բրանկուզիի աշխատանքներով: Տեղեկացնենք, որ «Եվրոտեսիլում» Սրբուկը Հայաստանը ներկայացնելու է «Walking Out» երգով, որի բառերը գրել է Գարիկ Պապոյանը, իսկ երաժշտությունը՝ Lost Capital-ը: «Եվրոտեսիլ-2019» երգի մրցույթը կայանալու է մայիսի 14-18-ը, մասնակցելու է 41 երկրի ներկայացուցիչ։ Սրբուկը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 16-ին, առաջին համարի ներքո: |

Մահացել է «Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի մասնակից ԼաՏոյա Մալքոլմը
294Երեկ, 13:21
Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը (լուսանկար)
82317.07.2026, 01:22
Ռիկի Մարտինը չեղարկել է Վրաստանում նախատեսված համերգը
36715.07.2026, 14:24
Կյանքից հեռացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը (տեսանյութ)
90909.07.2026, 15:21
37 տարեկանում մահացել է Լորեն Բենեթը (տեսանյութ)
70907.07.2026, 15:56
Սերժ Թանկյանի կոշտ արձագանքը Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը (տեսանյութ)
64202.07.2026, 00:18




