«Իմ իրավունքները ոտնահարվել են». Դայանա Ռոս
![]() Նոր Օռլեանի օդանավակայանում անվտանգության ստուգում անցնելիս ամերիկացի երգչուհի Դայանա Ռոսն իրեն «ոտնահարված է» զգացել: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Նա Նոր Օռլեան էր մեկնում Jazz&Heritage փառատոնին ելույթ ունենալու համար: Այս կապակցությամբ երգչուհին Twitter-ում գրառումներ է կատարել: «Մի կողմից ինձ մեծարում են, մյուս կողմից՝ անարգում: Ես ինձ ոտնահարված եմ զգում: Մինչև հիմա զգում եմ, թե ինչպես էին անվտանգության աշխատակցուհու ձեռքերը առջևից և հետևից դիպչում ոտքերիս: Նա ասում էր, որ դա իր աշխատանքն է: Ես սովորաբար նկատում եմ լավ բաները, բայց այս անգամ դրական ոչինչ չկար»,- գրել է Ռոսը: Անվտանգության ծառայության գրասենյակն արձագանքել է Ռոսի գրառմանը՝ նշելով, որ ամեն ինչ տեղի է ունեցել օրենքի շրջանակներում: Ամեն դեպքում, նրանք փորձելու են բացահայտել ողջ եղելությունը: 1999-ին սոուլ երգչուհին ձերբակալվել էր Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում՝ աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Աշխատակիցը նրան փորձել էր սովորական ստուգման ենթարկել: Այս առիթով Դայանան ասել էր. «Ես դեմ չեմ դրան, բայց ոչ այս ձևով. դա շատ անձնական է»: 75-ամյա Դայանա Ռոսը մինչ օրս կենդանի համերգներ է ունենում: Նշենք, որ նա Մայքլ Ջեքսոնի դեմ հարուցված «սեռական բռնության» մեղադրանքի ժամանակ պաշտպանել է փոփի արքային՝ անվանելով նրան՝ «հրաշալի, աներևակայելի ուժ ինձ և շատ ուրիշների համար»:
|

Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
20720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
17619.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
35719.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
18519.10.2026, 11:48
«Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի»․ Անդրե (տեսանյութ)
20612.10.2026, 17:48
«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
21309.10.2026, 00:06
