Առաջին անգամ «Միսս ԱՄՆ», «Միսս Ամերիկա» և «Միսս դեռահաս ԱՄՆ» անվանակարգերում հաղթել են սևամորթ կանայք
![]() Ամերիկյան գեղեցկության մրցույթների պատմության մեջ առաջին անգամ «Միսս ԱՄՆ», «Միսս Ամերիկա» և «Միսս դեռահաս ԱՄՆ» անվանակարգերում միաժամանակ հաղթող են ճանաչվել սևամորթ կանայք: Այս մասին հաղորդում է CNN-ը: 1920-ական թթ. ԱՄՆ-ում մեկնարկած մրցույթներն ըստ մաշկի գույնի արգելափակում էին կանանց մասնակցությունը: Անգամ այն ժամանակ, երբ մրցութային կազմակերպությունները փոխեցին կանոնները, խտրականությունն, այնուամենայնիվ, պահպանվում էր: Միայն վերջին 50 տարիների ընթացքում է, որ սևամորթ կանայք սկսել են գերակշռել նման մրցույթներում: 1983-ին Վանեսա Վիլիամսը դարձավ առաջին սևամորթ «Միսս Ամերիկան», 1990-ին էլ Քարոլ Էն-Մարի Գիստը դարձավ առաջին սևամորթ «Միսս ԱՄՆ»-ն: 1991-ին «Միսս դեռահաս ԱՄՆ» անվանակարգում առաջին անգամ հաղթող ճանաչվեց սևամորթ Ջանըլ Բիշոփը: Այսպիսով, երբ Չեսլի Քրիստը «Միսս ԱՄՆ 2019»-ի հաղթող ճանաչվեց, նա դարձավ պատմական սևամորթ եռյակի անդամը, որի մյուս անդամներն են «Միսս դեռահաս ԱՄՆ» անվանակարգի հաղթող Գարիսն ու «Միսս Ամերիկա 2019-ի» տիտղոսը կրող Ֆրանկլինը: |

Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
13115:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
13529.09.2026, 16:48
«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
37423.09.2026, 11:48
Հայաստանը «Մանկական Եվրոտեսիլ»-ում կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը
15923.09.2026, 10:36
«Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար»․ Արամ Գևորգյան
15222.09.2026, 14:30
«Թաթայի ձեռը չոր քարի տա՞կ է, որ աղքատ Հայաստանի բյուջեից 20 միլիոն դրամ է ստացել»․ Ոսկան Սարգսյան
21022.09.2026, 14:06
