Երևան`   +26 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Աղետից հետո «Շերեմետևո»-ում վայրէջք է կատարել Մուրմանսկից եկող առաջին ինքնաթիռը

988
Երկուշաբթի, 06 մայիսի, 2019 թ., 11:25
Աղետից հետո «Շերեմետևո»-ում վայրէջք է կատարել Մուրմանսկից եկող առաջին ինքնաթիռը

РИА Новости-ն հայտնում է, որ աղետից հետո «Շերեմետևո» օդանավակայանում 07.39-ին վայրէջք է կատարել Մուրմանսկից եկող ինքնաթիռը: 02.50-ի փոխարեն՝ թռիչքը տեղի է ունեցել 05.31-ին:

Հետաձգվել են նաև Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանից «Շերեմետևո» մեկնող թռիչքները: Աղետից տուժածների վերաբերյալ РИА Новости-ին տվյալներ է հաղորդել Վիշնևսկու անվան վիրաբուժության բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ամիրան Ռավիշվիլին: Հիվանդներից մեկը գտնվում է ծանր վիճակում, մյուս երեքի վիճակը գնահատվել է միջին ծանրության:

«Չորս հիվանդներից երեքի դրությունը միջին ծանրության է. նրանք ունեն գիտակցություն, կայուն շնչառություն: Երեքն էլ ստացել են ջերմային վնասվածքներ: 51-ամյա հիվանդը գտնվում է ծանր վիճակում»:

Հիշեցնենք, որ «Աէրոֆլոտ»-ի Sukhoi Superjet 100 ինքնաթիռը, այրվելով վայրէջք էր կատարել «Շերեմետևո» օդանավակայանում, որի հետևանքով 73 ուղևորից 41-ը զոհվել են, 37-ը՝ փրկվել: