Ալսուն կմասնակցի «Եվրոտեսիլին»
![]() Ռուս երգչուհի Ալսուն նույնպես կմասնակցի այս տարի Իսրայելում կայանալիք «Եվրոտեսիլ» միջազգային մրցույթին և կհայտարարի ռուսական ժյուրիի գնահատականները: Այս մասին РБК-ին հայտնել է երգչուհու մենեջեր Սերգեյ Ֆադեևը: «Այո, նա կհայտնի Ռուսաստանի միավորները»,- ասել է Ֆադեևը: Ալսուն արդեն մի քանի անգամ մասնակցել է «Եվրոտեսիլին»: 2000թ. նա Solo երգով զբաղեցրել է երկրորդ տեղը, իսկ 2009-ին Մոսկվայում Իվան Ուրգանտի հետ վարել է եվրոպական երգի մրցույթն ու հաղորդել քվեարկության արդյունքները: Այս տարի «Եվրոտեսիլում» Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լազարևը: Հիշեցնենք, որ 2016-ին նույնպես Լազարևը մասնակցել է մրցույթին՝ զբաղեցնելով երրորդ տեղը: «Եվրոտեսիլում» Հայաստանի ներկայացուցիչը Սրբուկն է, ով կկատարի Walking out երգը: Նշենք, որ «Եվրոտեսիլը» կանցկացվի Թել-Ավիվում՝ մայիսի 14-18-ը: |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
87928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
21324.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
17723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22219.10.2026, 15:00
