Ալսուի դստեր հաղթանակն արժեցել է 7 միլիոն ռուբլի
![]() Ռուսական «Голос. Дети» ծրագրի եզրաձակիչ փուլի և վերջինիս հաղթող Միկելա Աբրամովայի հաղթանակի շուրջ սկանդալը շարունակվում է: «Голос. Дети»-ն մեղադրվում է հաղթանակը հօգուտ Ալսուի դստեր կայացնելու համար: Այնուամենայնիվ, հաղթողն ընտրվել է ոչ թե ծրագրի կամ Первый канал-ի կողմից, այլ հեռուստադիտողների SMS քվեարկությամբ ու զանգերով, որոնց համար պատասխանատվություն է կրում քվեարկության օպերատորը: Первый канал-ի գործադիր տնօրեն Կոնստանտին Էրստի փոխանցմամբ, Միկելայի SMS-ներն զգալիորեն գերազանցել են մյուս մասնակիցների հաղորդագրությունները: Արդյունքում Первый канал-ը հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները մասնակիցներից յուրաքանչյուրի համար: Հաշվարկներից երևում է, որ Ալսուի դստեր հաղթանակը արժեցել է 7 միլիոն ռուբլի: Ասեկոսեների համաձայն, նրա օգտին եկած այդքան շատ հաղորդագրությունները գնված են եղել: РИА Новости-ի հաղորդմամբ, երգչուհի Ալսուի պաշտոնական ներկայացուցիչ Նինա Պոնոմարևան մեկնաբանել է Միկելա Աբրամովայի հաղթանակի շուրջ ձևավորված ասեկոսեները. «Ինչո՞ւմ է մեղավոր Միկելան. որ տաղանդավո՞ր է: Կամ այդ հիմար խոսակցությունները. եթե տաղանդի հետ միասին, կա նաև փող, ուրեմն ամեն բան գնվա՞ծ է: Մեր դեպքում՝ ոչ: Մենք եզրափակչի համար երգ չէինք էլ պատրաստել, քանի որ չէինք կանխատեսել, որ մարդիկ հենց նրան կընտրեն»: |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
87928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
21324.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
17723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22219.10.2026, 15:00
