Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը պաշտոնապես ամուսնալուծվել են
![]() Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթն ամուսնալուծվել են: CNN-ի կողմից ձեռք բերված դատական փաստաթղթերի համաձայն, Ջոլին ու Փիթն արդեն ամուսնալուծված կարգավիճակում են: 2016թ. Ջոլին հայտարարել էր Փիթից ամուսնալուծվելու որոշման մասին՝ վկայակոչելով իրենց անհամաձայնությունները: 2014թ. օգոստոսին կայացած ամուսնությունից երկու տարի անց, զույգը որոշում է բաժանվել: Հիշեցնենք, որ Ջոլին ու Փիթը 10 տարի միասին ապրել և համատեղ մեծացրել են իրենց 6 երեխաներին: Նախկին զույգը դատարանում էր հայտնվել նաև խնամակալության գործով: Ջոլին ձգտում էր միանձնյա խնամակալություն, իսկ Փիթը համատեղ խնամք էր պահանջում: Ամուսնալուծության հարցերով զբաղվող փաստաբան Քեսլերը հաղորդել էր, որ դատարանը Ջոլիին ու Փիթին այլևս ամուսիններ չի ճանաչում, բայց թույլատրում է նրանց զբաղվել երեխաների խնամքով: |

Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
20720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
17619.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
35719.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
18519.10.2026, 11:48
«Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի»․ Անդրե (տեսանյութ)
20612.10.2026, 17:48
«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
21309.10.2026, 00:06
