«Եվրոտեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը կարող է չեղարկվել
![]() «Եվրոտեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը, որն այս տարի նախատեսվում է անցկացնել Իսրայելի մայրաքաղաքում, կարող է չեղարկվել՝ երկրի անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով, այս մասին գրում է The Jerusalem post-ը: Երկուշաբթի պաղեստինցի ահաբեկիչները գնդակոծել են Իսրայելի Միշմերետ գյուղի տներից մեկը, որի հետևանքով 7 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխաներ: Իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման հետևանքով «Եվրոտեսիլի» անցկացումը հայտնվել է վտանգի տակ: Եվրոպական հեռարձակման միության ներկայացուցիչները հետևում են իրադարձությունների զարգացմանը, բայց չունեն հետագա գործողությունների հստակ ծրագիր: Նշվում է, որ երկուշաբթի՝ հրթիռակոծության օրը, Իսրայել էին ժամանել մրցույթի մասնակիցները Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, հինգշաբթի կժամանի նաև ՌԴ ներկայացուցիչը: Կազմակերպիչները վստահ չեն, որ պաղեստինյան հրթիռները չեն ընկնի մրցույթի անցկացման վայրում: Հիշեցնենք՝ «Եվրոտեսիլ-2019» երգի միջազգային մրցույթը նախատեսվում է անցկացնել մայիսի 14-18-ը՝ Թել Ավիվում: |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
87928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
21324.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
17723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22219.10.2026, 15:00
