Իսրայելը մեծ պատերազմ է սկսում, զանգվածաբար բացում են ռմբապաստարանները
Սպիտակ տանը Գոլանի բարձունքները Իսրայելի ենթակայության տակ ճանաչելու պատմական փաստաթղթի ստորագրումը համընկել է իսրայելա-արաբական կոնֆլիկտի հերթական սրացման հետ: Իսրայելի բանակը ավիահարվածներ է հասցնում Համաս շարժման ուղղությամբ՝ Գազայի հատվածում: Ավելի վաղ Գազայի հատվածից արձակված հրթիռից Իսրայելի տարածքում վիրավորվել էր 7 գյուղացի: Ըստ իսրայելական աղբյուրների՝ Ցախալի ինքնաթիռները Գազայի հատվածում խոցել են ավելի քան 20 թիրախ, ոչնչացվել է Գազայի կենտրոնում գտնվող եռահարկ մի շինություն, որտեղ տեղակայված են եղել Համասի ընդհանուր հետախուզության, ռազմական հետախուզության և ընդհանուր անվտանգության շտաբները: Ի պատասխան պաղեստինյան կազմակերպությունները սպառնում են Իսրայելին սարսափելի հետևանքներով: Մենք հուժկու հարված կտանք թշնամուն»,- ասել է Համասի նախագահ Մուշիր ալ-Մասրին: Նա արդեն օգնություն է խնդրել Եգիպտոսից: Իսրայելական քաղաքներում զանգվածաբար բացում են ռմբապաստարանները: Երկրի հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, թե իրենք դեռ նոր են սկսում Գազայի ուղղությամբ ավիահարվածները: «Այս գործողությունը 2014-ից ի վեր ամենանշանավորն է և մենք կխոցենք Համասի կարևոր թիրախները,- ասել է նա՝ հավելելով,- եթե Համասը պատասխան տա, հարվածնմ ավելի ուժգին կլինի»: Նշենք նաև, որ Գազայից հայտնել են, որ Ցախալի հարվածների հետևանքով ամբողջովին ավերվել է Համասի ղեկավար Իսմայիլ Խանի նստավայրը: |
«Զգացի, որ էդ երեխան չէր կարողանում ղեկը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին
021:54Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
7719:4813 տարեկան աղջկա նկատմամբ սեռական գործողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են
10217:18Ադրբեջանցին դանակահարել է Մոսկվայի բնակչին (տեսանյութ)
15615:36Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել
9315:24Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում ավտոբուսը վթարի է ենթարկվել. 29 ուղևոր հոսպիտալացվել է
363Երեկ, 20:00