Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Նազարբաևը հռչակվեց Ղազախստանի ժողովրդական հերոս

1428
Չորեքշաբթի, 20 մարտի, 2019 թ., 20:10
Նազարբաևը հռչակվեց Ղազախստանի ժողովրդական հերոս

Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը կարգադրել է ժողովրդական հերոսի կոչում շնորհել երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին: Հիշեցնենք, որ Նազարբաևը երեկ հրաժարական էր տվել նախագահի պաշտոնից՝ Ղազախստանը շուրջ 30 տարի ղեկավարելուց հետո: Նրան նաև շնորհվել է գերազանցության հատուկ նշան՝ «Ոսկե աստղն» ու «Հայրենիք» շքանշանը:

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Նազարբաևի պատվին անվանափոխվել է նաև երկրի մայրաքաղաք Աստանան՝ դառնալով Նուրսուլթան, որտեղ առաջիկայում կկանգնեցվի նրա հուշակոթողը: