«Հայրիկ, մի անհանգստացիր, ես դեռ երգելու եմ․․․»․ ի՞նչ է պատմում Յուլյա Նաչալովայի հայրը
![]() Օրեր առաջ հանկարծակի կյանքից հեռացավ ռուս հայտնի երգչուհի և հաղորդավարուհի Յուլյա Նաչալովան։ Երգչուհու բարեկամներն ու ընկերները «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին որոշ մանրամասներ են պատմել 38-ամյա աստղի հիվանդության և մահվան մասին։ Նրանք պնդել են, որ Յուլյան իրականում շաքարային դիաբետ և հոդատապ է ունեցել, ինչն անորեքսիայի հետևանք էր։ Նա նիհարեցնող հաբեր էր ընդունում և օրերով քաղցած մնում։ Հայրը՝ երաժիշտ, կոմպոզիտոր, պրոդյուսեր Վիկտոր Նաչալովը, խոսելով անորեքսիայի մասին, ասել է․ «Իհարկե, ես բժիշկ չեմ, բայց բացասաբար եմ վերաբերվում նիհարեցնող հաբերին։ Ես տեսնում էի, թե ինչպես է Յուլյան ամեն օր դրանք ընդունում։ Նրան ասում էի՝ չէ՞ որ դրանք վնասակար են, բայց չէր լսում ինձ, ուզում էր սլացիկ արտաքին ունենալ»,- պատմել է հայրը։ Յուլյա Նաչալովայի մահն իսկական ցնցում էր բոլորի համար. ընդամենը երեք օրվա ընթացքում ուժեղ աբսցեսից երիտասարդ, գեղեցիկ, տաղանդավոր կինն «այրվեց»: Նկարահանումների ժամանակ երգչուհին հարվածել է ոտքը, ինչից էլ նրա մոտ աբսցես է սկսվել (օջախային թարախային բորբոքում)։ Ինչո՞ւ այդպես եղավ, և հնարավոր չէ՞ր արդյոք փրկել նրա կյանքը․ ահա սրանք են Նաչալովայի երկրպագուների այսօրվա հարցադրումները։ Երգչուհու հայրը, որն իր դստեր համար երգեր էր գրում, ասել է, որ Յուլյայի մահվան համար բժիշկներին չի կարելի մեղադրել, քանի որ նրանք արել են հնարավոր ամեն բան: «Ընդհանուր առմամբ, ոտքը մաքրվեց, կարծում էի, մի քանի օրից տուն կգնանք: Արդեն անցել էր նաև այտուցվածությունը։ Սակայն դրանից հետո արյան վարակում է տեղի ունեցել։ Գիշերը շտապ նրան մեկ ուրիշ հիվանդանոց տեղափոխեցին, որտեղ սարքավորումներ ավելի լավն էին․ բայց դա էլ չօգնեց․․․»,- պատմել է Վիկտոր Նաչալովը: |

Մահացել է «Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի մասնակից ԼաՏոյա Մալքոլմը
294Երեկ, 13:21
Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը (լուսանկար)
82317.07.2026, 01:22
Ռիկի Մարտինը չեղարկել է Վրաստանում նախատեսված համերգը
36715.07.2026, 14:24
Կյանքից հեռացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը (տեսանյութ)
90909.07.2026, 15:21
37 տարեկանում մահացել է Լորեն Բենեթը (տեսանյութ)
70907.07.2026, 15:56
Սերժ Թանկյանի կոշտ արձագանքը Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը (տեսանյութ)
64202.07.2026, 00:18














