Ամերիկուհին հսկա երեխա է ծնել
![]() ԱՄՆ-ում ծնվել է հսկա երեխա՝ շուրջ 7 կգ քաշով: Ըստ New York Post-ի՝ նորածին աղջիկը լույս աշխարհ է եկել մարտի 12-ին՝ 6,9 կգ քաշով և 59 սմ հասակով: Այսպիսի տվյալներ ունենում են սովորաբար 6 ամսական երեխաները: Հիվանդանոցի բժիշկները խոստովանել են, որ իրենց պրակտիկայում առաջին անգամ են նման խոշորամարմին նորածին տեսնում: Երեխայի մայրը՝ Ջոյ Բաքլին, ով ևս խոշորամարմին է և կշռում է 95 կգ, իր ծննդաբերությունը նկարագրել է այսպես. «Կարծես 2 բեռնատար վրայովս անցած լինեն»: Երեխան ծնվել է կեսարյան հատման միջոցով, բայց, չնայած 3 բժիշկների համատեղ ջանքերին, մայրը չի կարողացել խուսափել ծննդաբերական տրավմաներից: Այժմ նորածինը բժիշկների մշտական հսկողության տակ է, շնչում է թթվածնային կոնցետրատորի օգնությամբ, բժիշկները ուշադրությամբ հետևում են նրա արյան մեջ թթվածնի և շաքարի մակարդակին: Նշենք, որ 2 տարի առաջ Բաքլին ծննդաբերել էր 4,9 կգ կշռով երեխայի: ![]() |

«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
165Երեկ, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
15219.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
19617.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
47716.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
50916.10.2026, 20:48
«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ». ԱՆ
18515.10.2026, 18:06

