Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Կանանց տոնին նվիրված երեկույթին փլվել է գավաթների բուրգը

1429
Հինգշաբթի, 07 մարտի, 2019 թ., 19:35
Կանանց տոնին նվիրված երեկույթին փլվել է գավաթների բուրգը

ՌԴ-ում բանկերից մեկի աշխատակիցները Կանանց միջազգային տոնին նվիրված միջոցառման ժամանակ կանչել են բարմենի, ով պետք է բաժակների բուրգի մեջ շամպայն լցներ ու հյուրասիրեր կանանց: Ամեն ինչ շատ գեղեցիկ է կազմակերպած եղել, անգամ երաժշտական համույթ են հրավիրել՝ առավել ռոմանտիկ մթնոլորտ ստեղծելու համար: Սակայն պրոֆեսիոնալ բարմենն ինչ-որ տեղ սխալվել է և գավաթների բուրգը փլվել է: Դրա տեղում մնացել է կոտրված ապակու հսկա զանգված: Սակայն ականատեսներին, կարծես թե, դա ավելի է դուր եկել, նրանք զարմանքից ու հետաքրքրությունից սկսել են ծափահարել: