«Ձեռքներդ հեռու արվեստի` դեռ ողջ մնացած փշուրներից». արվեստագետները՝ քննարկվող նախագծի մասին
![]() «Ինձ բնավ չի վախեցնում Համազգայինը լուծարելու փաստը, որովհետև վստահ եմ՝ չեն կարողանալու, թույլ չենք տալու, չի հաջողվելու. իրենց պատկերացրածից շատ ավելի արագ ու ինտենսիվ կերպով, օր առաջ մենք կլուծարենք էդ լուծարողներին... Ինձ ավելի շատ սարսափեցնում է այն, որ ՀՀ մշակույթի ոլորտը ղեկավարող կնիկն ունի էս որակի ու բովանդակության մտքեր...»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է գրող, սցենարիստ Արմինե Բոյաջյանը՝ անդրադառնալով Մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները լուծարել, վերակազմավորելու և վերակազմակերպելու առաջարկների փաթեթին: «Ձեռքներդ հեռու արվեստի՝ դեռ ողջ մնացած փշուրներից»,- հավելել է նա: Հիշեցնենք՝ ցուցակում են հայտնվել «Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն»-ը, «Հայաստանի երգի պետական թատրոն»-ը, «Երևանի կամերային պետական թատրոն»-ը, «Երևանի կամերային երաժշտական թատրոն»-ը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա»-ն, «Կոմիտասի անվան ազգային քառյակ»-ը և ՊՈԱԿ-ի կարգավիճակ ունեցող այլ կազմակերպություններ: Նախագիծը դեռևս չի ներկայացվել Կառավարության հաստատմանը: Վերը նշված կազմակերպությունների ղեկավարները նշել են, որ այդ մասին տեղեկացել են մամուլից: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
