«Առաջին ալիք»-ը ցույց է տվել՝ ինչ են անում «Հրաշքների դաշտ» բերված ուտելիքը
![]() Ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում ցույց են տվել, թե ինչ է լինում «Հրաշքների դաշտ» հայտնի հաղորդման ժամանակ որպես հյուրասիրություն բերված ուտելիքի հետ (տեսանյութի 49-րդ րոպեից): Պարզվում է, որ հաղորդման նկարահանումներից հետո դրանք հյուրասիրում են թմբուկի կողքին հերթ կանգնած հանդիսատեսին, ովքեր իրար հրմշտելով փորձում են ամեն կերպ, որքան հնարավոր է, շատ ուտելիք վերցնել: Հյուրերից ոմանք էլ սնունդը լցնում են նախօրոք իրենց հետ բերված տոպրակների մեջ: Ավելի վաղ հաղորդման հաղորդավար Լեոնիդ Յակուբովիչը հայտնել էր, որ նկարահանումներից հետո աշխատում է հնարավորինս արագ լքել տաղավարը, քանի որ հանդիսատեսը նետվում է դեպի թմբուկներն ու խժռում ուտելիքը: «Կարկանդակները գրպաններն են դնում, ծոցում պահում, մի անհավանական բան է կատարվում: Ադմինիստրատորները մի գլուխ բղավում են՝ երեխաներին չճխլեք: Տպավորություն է, թե նրանք եկել են խժռելու, ամեն ինչ խժռում են»: |

Նիդերլանդները չի մասնակցի «Եվրոտեսիլ 2027»-ին
87928.10.2026, 06:13
«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
21324.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
15123.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
17723.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
25620.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
22219.10.2026, 15:00
