ՀՀ կառավարության մասնաշենքում ընդունել են Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ ՀՀ կառավարության մասնաշենքում ընդունեցինք Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին։ Հանդիպման ընթացքում ներկայացրինք ձուլարանի (նաև Թեղուտի հանքի) գործարկման մասով մեր կողմից արվող աշխատանքների ողջ ներկապնակը։ Նաև պայմանավորվել ենք, որ կորոշենք հստակ օր, և ես ամեն շաբաթ պայմանավորված օրը կլինեմ Ալավերդիում՝ ներկայացնելու իրավիճակն ու փոխանցելու ձուլարանի և Թեղուտի հանքի գործարկման հետ կապված ամենաթարմ տեղեկությունները։ Հարազա՛տ ալավերդցիներ, գիտակցելով սպասողական վիճակը, խնդիրների առկայությունն ու արդիականությունը՝ վստահեցնում եմ՝ հնարավոր ամեն ինչ արվում է դրանք ի շահ ձեզ և մեզ բոլորիս լուծման ուղղությամբ։ Համբերություն և հաղթանակ բոլորիս»։ |
«Հովհաննես Դավթյանի գոյության մասին երեկ իմացա». Անժելա Էլիբեգովա
7503:06«Տավուշում բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցչի աշխատանքից ազատել են». Ոսկան Սարգսյան
7501:18«Հասկանո՞ւմ եք, թե ինչ լավ է». Դանիել Իոաննիսյան
8100:54«Բայց ինքը որդի չունի, Վազգենչիկ». «Ո՞նց չունի, էն օրը երկու հոգու ասում էր «որդյակ»». համացանցը հեգնում է (լուսանկար)
9100:48Civic-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ
7200:24«Բագրատ Սրբազանն առհասարակ երեխա չունի». Անժելա Էլիբեգովա
8500:18