Կիրականացվեն աշխատանքներ` Շուշիի վտանգված հուշարձանները պահպանելու նպատակով
![]() 2019-ին նախատեսվում է իրականացնել մի շարք աշխատանքներ Շուշիի վտանգված հուշարձանները պահպանելու նպատակով: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ ներկայումս Շուշիում հայկական քաղաքային ճարտարապետությանը բնորոշ շենք-շինություններ կան, որոնք անհետաձգելիորեն կոնսերվացման և մասնակի վերականգնման կարիք ունեն: «Այս տարի մեկնարկելու են այդ աշխատանքները: Մասնավորապես՝ Գարեգին Նժդեհ փողոցում առկա է վթարային վիճակում գտնվող կառույց, որը վտանգ է ներկայացնում հարևանությամբ ապրող բնակիչների համար: Շուշիում այդ աշխատանքը կրելու է շարունակական բնույթ: Արևելյան Հայաստանի տարածքում ունենք երկու քաղաք, որոնք աչքի են ընկնում քաղաքային ճարտարապետությամբ: Այդ քաղաքները Գյումրին և Շուշին են: Շուշիում այդ ճարտարապետությունը պահպանելու խիստ անհրաժեշտություն այսօր կա»,- ավելացրել է Լ. Հովհաննիսյանը: |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
