Նախարարությունների աշխատակիցները ցանկանում են հանդիպել վարչապետի հետ
![]() Կառավարության շենքի մոտ հավաքված Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները Կառավարության ներկայացուցչին հանձնեցին իրենց բողոք-նամակը և հորդորեցին, որ օպտիմալացման որոշումը վերանայվի, քանի որ այն առանց հանրային քննարկման է ընդունվել: Նրանք նաև ցանկություն հայտնեցին հանդիպել Ն. Փաշինյանի հետ՝ մտահոգությունները տեղում ներկայացնելու համար: «Կփոխանցվի, կզեկուցվի և արդեն գրավոր պատասխան կտրվի»,- գործադուլ իրականացնող աշխատակիցներին ասաց Կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախատեսվում է 17 նախարարություններից թողնել 12-ը։ Լուծարվելու է սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։ |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
