«Հայ ժողովուրդն այնքան բարձր և հստակ կատարեց իր ընտրությունը, որ նախկին կուսակցությունները չկարողացան հաղթահարել 5%-ի շեմը». Սերժ Թանկյան
![]() Աշխարհահռչակ System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն Instagram-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին: «Ի՞նչ կարող եմ ասել: Հայ ժողովուրդն արեց այնպես, որ իր ձայնը լսվի այնքան բարձր և հստակ, որ նախկին կուսակցությունները (ՀՀԿ և ՀՅԴ) չկարողացան հաղթահարել 5%-ի շեմը: Գործող վարչապետ Փաշինյանի համար սա մանդատ է՝ իրագործելու բարեփոխումներն ու երկրի տնտեսական զարգացման ծրագիրը: Նրանք, ում նախկինում պաշտպանել է պետությունը, ովքեր տարիներով ներքաշված են եղել կոռուպցիայի և ՀՀ քաղաքացու նկատմամբ անարդարության մեջ, պատասխանատվության կենթարկվեն և կվճարեն պարտքերը: Հայկական սփյուռքն այլևս հեռակա դիտորդ չի լինի: Ժամանակն է մասնակցել մեր հայրենիքի հարստացմանը: Իրապես Հայաստանի պատմության մեջ կարևոր իրադարձություն և հաղթանակ է»,- գրել է Սերժ Թանկյանը: |

Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
20720.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
17619.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
35719.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
18519.10.2026, 11:48
«Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի»․ Անդրե (տեսանյութ)
20612.10.2026, 17:48
«Երբ քննադատում են իշխանությանը, քրեական գործ է հարուցվում, երբ վիրավորում են ինձ՝ ոչ». Մգեր Արմենիա
21309.10.2026, 00:06
