Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 08 մայիսի, 2024 թ.

Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ

244
Շաբաթ, 13 հոկտեմբերի, 2018 թ., 14:25
Անցնող շաբաթ հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ

Հոկտեմբերի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն