Ալեքսեյ Չումակովն անհամբեր սպասում է երևանյան համերգին
![]() Ռուս երգիչ, երաժիշտ Ալեքսեյ Չումակովն անհամբեր սպասում է իր երևանյան համերգին: Հայկական արմատներով արտիստը հոկտեմբերի 21-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա համերգով: Չումակովը Երևանում կներկայացնի իր «Небо в твоих глазах» ալբոմը, որը «Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել Fashion TV-ի Fashion New Year Awards 2018-ի արդյունքներով: Արտիստը տեսաուղերձում ողջունում է հայ հանդիսատեսին՝ նշելով որ երկար է սպասել նրա հետ իր հանդիպմանը: Համերգային երեկոյի ընթացքում արտիստը կներկայացնի իր «Небо в твоих глазах», «Песня о любви», «Девочка, девушка, женщина», «Знает небо», «Девочка-море», «Если бы знать зачем», «В заметки», «Тут и там» և այլ ինքնատիպ ստեղծագործություններ: Չի բացառվում, որ Չումակովի համերգից հետո ինքնագրեր բաժանի երկրպագուներին: Նշենք, որ Չումակովը բուլղարա-հայկական ծագմամբ ռուս երգիչ է, երաժիշտ, հաղորդավար, գրող, սցենարիստ, նկարիչ, ձայնային պրոդյուսեր։ Ծնվել է 1981 թ. Ուզբեկստանում։ Մայրը՝ Լիլիա Ավանեսովնան, հայ է, ծնունդով՝ Լեռնային Ղարաբաղից։ |

Մահացել է «Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի մասնակից ԼաՏոյա Մալքոլմը
294Երեկ, 13:21
Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը (լուսանկար)
82317.07.2026, 01:22
Ռիկի Մարտինը չեղարկել է Վրաստանում նախատեսված համերգը
36715.07.2026, 14:24
Կյանքից հեռացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը (տեսանյութ)
90909.07.2026, 15:21
37 տարեկանում մահացել է Լորեն Բենեթը (տեսանյութ)
70907.07.2026, 15:56
Սերժ Թանկյանի կոշտ արձագանքը Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը (տեսանյութ)
64202.07.2026, 00:18
