«ՄԻԵԴ-ը հրապարակել է Մարտի 1-ին տուժած Մուշեղ Սաղաթելյանի գործով վճիռը». Վահե Գրիգորյան
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սաղաթելյան-Հայաստան կամ Հայաստանի դատական դիագնոզը. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ հրապարակել է Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կողմից հայաստանյան և միջազգային հանրությանը հրամցված վարկածը։ Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են։ Այս վճռով քաղաքական զգայունության և կարևորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել։ Հանգամանալից կանդրադառնամ վճռին մեկ ժամվա ընթացքում, բայց այլևս ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլևս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաև միջազային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։ Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է։ Շնորհավորում եմ բոլորիս այս վճռի կապակցությամբ։ Այն Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլն է լինելու»։ |
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
1100:18«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան
33Երեկ, 23:54«Եթե Թուրքիան Ադրբեջանի ու ՔՊ-ի հետ կոտորած սկսի, հնարավոր չի լինի հայտնել աշխարհին». Հովհաննես Իշխանյան
49Երեկ, 23:06«Իմնեմնիմի» փոդքասթը շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
47Երեկ, 22:54«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». Վարուժան Գեղամյան
57Երեկ, 22:48Բագրատ Սրբազանի ուղերձը Հաղարծինի վանքից (տեսանյութ)
48Երեկ, 22:36