Սոնա Շահգելդյանը՝ հարկեր վճարելու ՊԵԿ նախագահի հայտարարության մասին
![]() Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, լրագրողների հետ զրույցում խոսել էր հարկերի հավաքագրման մասին ու այս համատեքստում անդրադարձել նաև մշակույթի ոլորտին: Ըստ նրա՝ սիրված երգիչ-երգչուհիները, որոնք նաև հայրենասիրական երգեր են երգում, տասնամյակներ շարունակ չեն ներկայացրել հարկային հայտարարագրեր: ՊԵԿ նախագահի կարծիքով՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ երգիչ-երգչուհիները 2-3 երգի համար գումար են պահանջում, որի համար պետք է հարկային հայտարարագիր ներկայացնեն և հարկեր վճարեն. «Օրենքով կա այդպիսի պարտադիր պայման»,- ասել էր նա: Թեմայի վերաբերյալ MAMUL.am-ի թղթակիցը զրուցել է երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ։ «Այդ մասին առաջին անգամ եմ լսում, մինչև այս պահը ես տեղեկություն չեմ ունեցել օրենքի նման կետի գոյության մասին։ Եթե բոլորը միահամուռ գան մեկ հայտարարի և վճարեն, բնականաբար ես էլ կմասնակցեմ այդ ամենին։ Եթե իմ սուբյեկտիվ կարծիքն եք ուզում իմանալ, ապա ես գտնում եմ, որ միայնակ, սեփական քրտինքով վաստակածս գումարից հարկ վճարելու պարտավորություն չպետք է ունենամ, բայց եթե այդ վճարումն ունի դրական և լավ նպատակ, ապա ես պատրաստ եմ նման վճարում կատարելու։ Մենք հիմա ապրում ենք նոր Հայաստանում, որտեղ բոլորն ազատ արտահայտում են իրենց կարծիքը և մշակութային գործիչները, առանց բռնկվելու, պետք է խոսեն ու գան համաձայնության։ Վճարի չափի և տկոսների մասին ես որևէ բան չեմ կարող ասել»։ |

Մահացել է «Միսս Տիեզերք Ջամայկա» մրցույթի մասնակից ԼաՏոյա Մալքոլմը
294Երեկ, 13:21
Մահացել է Քիմ Քարդաշյանի տատիկը (լուսանկար)
82317.07.2026, 01:22
Ռիկի Մարտինը չեղարկել է Վրաստանում նախատեսված համերգը
36715.07.2026, 14:24
Կյանքից հեռացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը (տեսանյութ)
90909.07.2026, 15:21
37 տարեկանում մահացել է Լորեն Բենեթը (տեսանյութ)
70907.07.2026, 15:56
Սերժ Թանկյանի կոշտ արձագանքը Իսրայելի կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը (տեսանյութ)
64202.07.2026, 00:18
