«Մեզ անհանգստացնում է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ». Լավրով
1916
Երկուշաբթի, 03 սեպտեմբերի, 2018 թ., 15:10
Ռուսաստանին անհանգստացնում է, որ Հայաստանում իրավիճակը շարունակում է եռալ, սակայն դա այդ երկրի ներքին գործն է: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Մենք դա համարում ենք Հայաստանի ներքին գործը: Եվ ցանկանում ենք, որ այդ ներքին գործերն ամուր հիմնվեն օրենքի և սահմանադրության վրա ու արագ հաղթահարվեն, որպեսզի Հայաստանը կարողանա կենտրոնանալ ստեղծարարական խնդիրների վրա»,- ասել է Լավրովը: Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի Մոսկվայի դաշնակից և ռազմավարական գործընկեր պետություններում իրավիճակը կայուն լինի: Լավրովը հավելել է, որ Մոսկվան ուշադիր հետևում էր հայաստանյան իրադարձություններին՝ ի տարբերություն արտաքին խաղացողների: Ավելի վաղ Լավրովը խոսել էր Փաշինյան-Պուտին կայանալիք հանդիպման մասին: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36