Իրանի նախագահը կոչ է արել զինվորականներին պատրաստ լինել թշնամական գերտերությունների դեմ պայքարին
1297
Երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ., 16:25
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է պաշտպանական ներուժն ամրապնդելու անհրաժեշտության մասին: Այս մասին հաղորդում է իրանական IRIB հեռուստառադիոկորպորացիան: «Մենք պետք է պատրաստ լինենք պայքարել թշնամական գերտերությունների դեմ: Եթե մենք ուժեղ չլինենք, մեզ կոչնչացնեն»,- ասել է Ռոհանին: Նա հավելել է, որ Իրանը երբեք ագրեսիա չի դրսևորել այլ պետությունների նկատմամբ: Իրանի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ն չի համարձակվում հարձակվել Իսլամական Հանրապետության վրա, քանի որ Թեհրանն ուժեղ մրցակից է: «Ինչո՞ւ ԱՄՆ-ը չի հարձակվում մեզ վրա: Վաշինգթոնը գիտակցում է, թե որքան ուժեղ ենք մենք, նրանք գիտեն մեր ուժի և ներուժի մասին»,- ասել է ԻԻՀ նախագահը: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36