Երևան`   +11 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Մահացել է լրագրող Սոնա Մաշուրյանը

798
Երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ., 16:50
Մահացել է լրագրող Սոնա Մաշուրյանը

Ծանր հիվանդությունից մահացել է վաստակաշատ լրագրող Սոնա Մաշուրյանը։ Նա աշխատում էր «Փաստինֆո» լրատվական գործակալությունում: «Կյանքից անժամանակ հեռացել է բարության խորհրդանիշ, մի լուսավոր անձնավորություն մեր Սոնա Մաշուրյանը... Սիրելի գործընկներ, Սոնան վերջին մեկ շաբաթը Հայաստանում չէր և նրա հրաժեշտի արարողությունները Հայաստանում չեն լինելու»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Էլեն Առաքելյանը: