«Եթե որևէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնա, իրենով ԱԱԾ-ն է զբաղվելու». Նիկոլ Փաշինյան
«Հիմա էլ դուրս են եկել մարդիկ, որ սկսում են խոսել, թե Հայաստանում քաղաքացիական պատերազմ կարող է լինել: Տո քաղաքացիական պատերազմ կարող է միայն ձեր օֆիսների ներսում լինել, ձեր օֆիսներից դուրս դուք քանի՞ աջակից ունեք, որ մի հատ էլ քաղաքացիական պատերազմ լինի՝ 17 հատ նախկին կոռուպցիոներ, 22 հատ էլ ֆեյք, էս ա ձեր քաղաքացիական աջակցությունը: Ուրեմն, եթե որևէ մեկը սրանից հետո քաղաքացիական պատերազմով սպառնա, իրենով ԱԱԾ-ն է զբաղվելու, լավ իմացեք: Ես խորհուրդ եմ տալիս բոլորին խոսելուց առաջ մտածել: Հետո էլ ասում եք՝ մեր խոսքի ազատությունը սահմանափակում են: Դուք հլա խոսելուց առաջ մտածել սովորեք, որ հետո ձեր խոսքի ազատության իրավունքի մասին մտածեք»,- ելույթի ընթացքում զգուշացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, օրեր առաջ Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը իշխանություններին հորդորել էր՝ չբաժանել Հայաստանը հեղափոխականների և հակահեղափոխականների: Ինքը մտահոգություններ ունի, որ դրա արդյունքում կլինի քաղաքացիական պատերազմ և հող կհանձնենք, մեղքն էլ կգցեն «հակահեղափոխականների» վրա: |
«Հովհաննես Դավթյանի գոյության մասին երեկ իմացա». Անժելա Էլիբեգովա
7503:06«Տավուշում բուհի դիպլոմ չունեցող 55 ուսուցչի աշխատանքից ազատել են». Ոսկան Սարգսյան
7501:18«Հասկանո՞ւմ եք, թե ինչ լավ է». Դանիել Իոաննիսյան
8100:54«Բայց ինքը որդի չունի, Վազգենչիկ». «Ո՞նց չունի, էն օրը երկու հոգու ասում էր «որդյակ»». համացանցը հեգնում է (լուսանկար)
9100:48Civic-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ
7200:24«Բագրատ Սրբազանն առհասարակ երեխա չունի». Անժելա Էլիբեգովա
8500:18