«17:30-ին Արցախի պողոտա-Էրեբունի փողոցի խաչմերուկից երթով շարժվելու ենք Հրապարակ». Նիկոլ Փաշինյան
«Այսօր մեր միջև բաժանարար գծեր չկան՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, ժողովուրդը, պետական կառավարման մարմինները, բանակը նույն կողմում են ու մեզ ոչ մի գիծ չի բաժանում»,- ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետը: Արդեն հայտնել էինք, որ ժամը 17.30-ին նա Արցախի պողոտա-Էրեբունի փողոցի խաչմերուկից երթով շարժվելու է դեպի Հանրապետության Հրապարակ: «Բոլոր կանխատեսումների համաձայն, այսօր էլ հանրահավաքի մասնակիցների թիվը շատ մեծ է լինելու. սա յուրաքանչյուրիցս պատասխանատվություն ու զսպվածություն է պահանջում: Չեմ բացառում, որ ագրեսիվության դրսևորումներ լինեն, ուղարկված մարդիկ, խնդրում եմ՝ որևէ ագրեսիվությամբ չպատասխանել, իսկ եթե դա այնպիսի ագրեսիվություն է, որին պետք է արձագանքեն իրավապահները, դիմեք ոստիկաններին»,- հայտարարեց Փաշինյանը: Նա ասաց, որ հանրահավաքին շատ լուրջ ելույթներ են սպասվում: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36