ՀՔԾ պետը՝ Քոչարյանի ազատման որոշումը կայացրած դատավորի մասին
«Դատավոր Ալեքսանդր Ազարյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ աշխատել է 2-րդ նախագահի աշխատակազմում և որ անկախ այդ հանգամանքից, կաշկանդվածություն չունի գործի քննության հետ կապված: Բայց ես այս մասին չեմ ուզում խոսել: Իմ համոզմամբ՝ նա պետք է բացարկ հայտներ այս գործով, որովհետև Մարտի 1-ի գործերով 9 մեղադրական դատավճիռներ է կայացրել ու այնպիսի՜ ձևակերպումներով... օրինակ, խաղաղ ցուցարարներին ամբոխ բնութագրելով և այլն: Այսինքն, նա այդ համոզմունքի կրողն է ու պետք է ինքնաբացարկ հայտներ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՔԾ պետը: Հիշեցնենք՝ Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, որոշել էր բավարարել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանական խմբի վերաքննիչ բողոքը։ Հարցին՝ կարծում եք Ռ. Քոչարյանն ազդեցություն ունեցե՞լ է գործի վրա, ՀՔԾ պետը պատասխանել է. «Ես կարծելով եզրահանգումներ չեմ անում, երբ կունենամ ապացույցներ, կխոսեմ»: |
Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են. «Ժողովուրդ»
7509:24«Բաքվի հերթական պահանջները». Արմենուհի Վարդանյան
9602:30«Կարելի է միայն ենթադրել, թե ինչեր է երգել Արայիկ Հարությունյանը»․ Ստեփան Դանիելյան
104Երեկ, 17:30«Տավուշն առաջին թիրախն է, երկրորդն արդեն Արարատը կլինի»․Տիգրան Աբրահամյան
82Երեկ, 17:24«Մեկ րոպե ուշացումը կործանարար է»․ Էդգար Ղազարյան
90Երեկ, 17:18Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)
79Երեկ, 16:54