«ՀՀ-ում ձևավորվել էր իր էությամբ ոչ թե ավազակապետություն, այլ մաֆիոզ իշխանություն». Արթուր Սաքունց
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Գործ ունենք ոչ թե քաղաքական ուժի, այլ մաֆիոզ կազմակերպության հետ: Ընդհանրապես երևի պետք է մեթոդական տեսակետից մի կարևոր ելակետային դրույթ ընդունել, հասկանալու, վերլուծելու համար ՀՀ-ում նախկին կառավարման համակարգի էությունը և ներկա իշխանության անելիքները գնահատելու համար։ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվել էր իր էությամբ ոչ թե ավազակապետություն, այլ մաֆիոզ իշխանություն, որն իր շոշափուկները, ցանցային ձևով տարածել էր, ինչպես քաղցկեղ պետության մարմնում։ Մաֆիայի որպես կառույցի դեմ պայքարը շատ դժվար է եղել միշտ, բայց ոչ անհնար։ Շատ խարդախ, նենգ մեթոդների են տիրապետում մաֆիոզ կազմակերպությունները, որոնց դեմ միակ արդյունավետ մեթոդը եղել է և կլինի օրինականությունը և հրապարակայնությունը, կոռուպցիոն եկամուտների պորտալարերը կտրելը։ |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36