Զանգվի ձորում զենք-զինամթերք է հայտնաբերվել
Օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում օգոստոսի 13-ին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Նոր Նորքի 8-րդ զանգվածի մի բնակիչ և հայտնել է, որ Զանգվի ձորում եղբայրը ձկնորսության ժամանակ զենք և զինամթերք է գտել: Հիշյալ փաստի վերաբերյալ րոպեներ անց անհայտ քաղաքացուց նոր ահազանգ ստացվեց. տղամարդը հայտնում էր, որ Զանգվի ձորում գործող ռեստորաններից մեկի վերևի հատվածում՝ գետի մեջ զենք-զինամթերք է թողնում: Անհապաղ օպերատիվ խումբը մեկնել է Զանգվի ձոր: Հրազդան գետի ափին քաղաքացին ոստիկաններին է ներկայացրել առանց գործարանային համարի «Կալաշնիկով» ինքնաձիգ, փամփշտատուփ՝ լիցքավորված 7.62 մմ տրամաչափի փամփուշտով, և «Իժ-18» տիպի մեկփողանի հրացան: Տղամարդը հայտարարել է, որ զենքերը գտել է Հրազդան գետից: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: |
Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1212:24«Պայքարը շարունակվում է»․ Սուրեն Պետրոսյան
3512:06Ոստիկաններ են բերվել նաև Շիրակից, Արմավիրից, Արագածոտնից
4512:00«Կիրանցում ոչ ոք բռնության չի ենթարկվել»․ Վահե Ղալումյան
3811:48Բագրատ Սրբազանին և պատգամավորներին թույլ չեն տալիս գնալ Կիրանց (տեսանյութ)
4011:30«360 բնակչություն ունեցող գյուղում կա մոտ 2-3000 սև բերետավոր». Գոհար Վարդանյան (տեսանյութ)
4711:24