Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Քոչարյանի ժամանակ փաստաբաններին ոչ թե վիրավորում էին, այլ բանտարկում». Դանիել Իոաննիսյան

610
Երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ., 11:40
«Քոչարյանի ժամանակ փաստաբաններին ոչ թե վիրավորում էին, այլ բանտարկում». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Փաստաբաններին վիրավորել չի կարելի, բայց Քոչարյանի ժամանակ փաստաբաններին ոչ թե վիրավորում էին, այլ բանտարկում: Այդպես եղավ Vahe Grigoryan-ի հետ, ով 2005 թվականին պաշտպանում էր Բյուզանդի փողոցից հանվող բնակիչների շահերը: Վահեն գրեթե կես տարի անցկացրեց բանտում ամբողջությամբ շինծու մեղադրանքով: