Կամերային վոկալ-սիմֆոնիկ չորս ստեղծագործություններ առաջին անգամ ներկայացվեցին հայ ունկնդրին
![]() Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Հայաստանի պետական կամերային երգչախումբը 2017/18 համերգաշրջանը եզրափակեցին ինքնատիպ համերգով: Հուլիսի 20-ին կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) և երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան) ելույթ ունեցան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ՝ ներկայացնելով կամերային վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների պրեմիերաներ: «Համերգային երեկոյին հնչեցին հայաստանյան պրեմիերաներ: Չորս ստեղածագործություններ, որոնք հեղինակել են Հայդնը և Մոցարտը, համերգային երեկոյին ներկայացվեցին առաջին անգամ»,- նշում է դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը: ՀՀ արվեստի վաստակավոր գործչի խոսքով՝ կամերային երգչախումբը տարեկան ամենաքիչը 25 համերգ է ունենում Հայաստանում, արտերկրի համերգներն էլ չհաշված: Կոլեկտիվը շատ մեծ տեղ է հատկացնում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների պրոպագանդմանը, միևնույն ժամանակ հայ ունկնդրին ներկայացնելով համաշխարհային երաժշտական ժառանգությունը: Նշենք, որ 2017/18 համերգաշրջանի փակումն ազդարարող համերգին որպես մենակատարներ նվագախմբի ու երգչախմբի հետ հանդես եկան Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Էռա Հովսեփյանը (սոպրանո), Նաիրա Հովհաննիսյանը (մեցցո-սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս), Թերեզա Ոսկանյանը (երգեհոն): Աշնանն ինքնատիպ նախագծերով կտրվի 2018/19 համերգաշրջանի մեկնարկը:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժին |

«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
19901.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
17401.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
18601.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
24701.11.2026, 19:42
Մահացել է մանկագիր Սամվել Կոսյանը
20401.11.2026, 17:36
Եզդիների ցեղասպանության մասին Բարեդ Մարոնյանի ֆիլմն արժանացել «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակին
66129.10.2026, 23:43
