Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձ վարձատրվող հայտնիների ցանկը
![]() Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձ վարձատրվող 100 հայտնիների վարկանիշային աղյուսակը: Ցուցակը գլխավորում է ամերիկացի բռնցքամարտիկ 41-ամյա Ֆլոյդ Մեյվեզերը, ով մեկ տարվա ընթացքում վաստակել է 285 միլիոն դոլար: Նա պրոֆեսիոնալ բռնցքամարտում ամենաբարձր վարձատրվող բռնցքամարտիկն է:
Երկրորդ տեղում է դերասան Ջորջ Քլունին՝ 239 միլիոն դոլար տարեկան եկամուտով: Բացի պրոֆեսիոնալ գործունեությունից՝ Քլունիի եկամուտի աղբյուր է բիզնեսը:
Անցած տարի նա իր գործընկերների հետ վաճառեց Casamigos ալկոհոլային ընկերությունը. գործարքի արժեքը մոտ 1 միլիարդ դոլար էր: Երրորդ տեղում է 20-ամյա մոդել Քայլի Ջեները՝ տարեկան 166,5 միլիոն դոլար եկամուտով:
Նա իր կարողությունը վաստակել է Kylie Cosmetics կոսմետիկայի բիզնեսի շնորհիվ: Քայլիի ընդհանուր կարողությունը գնահատվում է 900 միլիոն դոլար: Հնգյակում են նաև հեռուստահաղորդավարուհի Ջուդիթ Շեյնդլինը (147 միլիոն դոլար) և դերասան Դուեյն Ջոնսոնը (124 միլիոն դոլար):
Տասնյակում են հայտնվել ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսին (111 միլիոն դոլար) և Կրիշտիանու Ռոնալդուն (108 միլիոն դոլար):
Ինչպես նաև U2 (118 միլիոն դոլար) և Coldplay երաժշտական խմբերը (115,5 միլիոն դոլար), երգիչ Էդ Շիրանը (110 միլիոն դոլար):
|

Ռիհաննայի տան վրա հարձակվելու մեջ կասկածվողին սպառնում է ցմահ ազատազրկում
13115:00
«20 միլիոն դրամը Թաթա Սիմոնյանի անձնական հոնորարը չէ»․ Թաթա Սիմոնյանի թիմ
13529.09.2026, 16:48
«Ջիգանը կրակոցներ է արձակել իր տանը և 9 ժամ պատանդ պահել սպասարկող անձնակազմին»․ #Mash (տեսանյութ)
37423.09.2026, 11:48
Հայաստանը «Մանկական Եվրոտեսիլ»-ում կներկայացնի Վահան Քերոբյանի դուստրը
15923.09.2026, 10:36
«Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար»․ Արամ Գևորգյան
15222.09.2026, 14:30
«Թաթայի ձեռը չոր քարի տա՞կ է, որ աղքատ Հայաստանի բյուջեից 20 միլիոն դրամ է ստացել»․ Ոսկան Սարգսյան
21022.09.2026, 14:06








