Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, ԱՀ նախագահի խորհրդական Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է. Հարգելի ՛ համաքաղաքացիներ, Որպեսզի սուտն իրականության տեղ չընդունվի, ցանկանում եմ արձագանքել «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խմբի կողմից իմ հասցեին տարածած այն հայտարարությանը, թե իբրև հուլիսի 6-ին, Շուշիի միջնակարգ դպրոցում ժողովի եմ հրավիրել արձակուրդում գտնվող ուսուցիչներին և նրանց հորդորել չմասնակցել հուլիսի 7-ին այդ շարժման կողմից Ստեփանակերտում կազմակերպվելիք հանրահավաքին: Նախ նշեմ, որ հուլիսի 6-ին, հաշվի առնելով դպրոցական արձակուրդների շրջանը, Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում հանդիպման եմ հրավիրել ոչ թե ուսուցիչներին, այլ բերդաքաղաքի երիտասարդությանը եւ նրանց հետ քննարկել իրենց հուզող տարբեր հիմնախնդիրներ: Երկրորդ՝ հանդիպման ժամանակ ներկայացրել եմ իմ դիրքորոշումը տարբեր զարգացումների վերաբերյալ՝ ընդգծելով Արցախի անվտանգության ու կայուն զարգացման կարևորությունը: Միևնույն ժամանակ զերծ եմ մնացել նշյալ հանրահավաքին չմասնակցելու վերաբերյալ որևէ հորդոր հնչեցնելուց: Հավելեմ, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակվելու են և առաջիկայում կրելու են ավելի հաճախակի բնույթ: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36