Արթուր Սաքունցի հորդորը`«նոր իշխանության ձախողմամբ շահագրգռվածներին»
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Իմ մո՞տ է միայն այնպիսի տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությամբ և ՀՀ քաղաքացիների գերազանց մեծամասնության անմիջական աջակցությամբ ՀՀԿ֊ին և Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելուց հետո, ժողովրդի կողմից միանշանակ վստահություն ունեցող իշխանությանը անպայման ցանկանում են որոշ «պարապ մնացածներ» անպայման ձախողված տեսնել, սեփական քաղաքական սնանկությունը փրկելու համար։ Ինչքան ճղճիմ ու փոքրոգի պետք է լինել պետության բարեկարգման հնարավորությունից բարձր դասել սեփական, նեղ, խմբային և էգոիստ շահերը։ Նոր իշխանության ձախողմամբ շահագրգռվածների մեթոդներն իրենց ողջ էությամբ հիմնված են բացառապես ստի և հերյուրանքների վրա։ Ավելի մանրամասն կանդրադառնամ ավելի ուշ։ Միայն մեկ հորդոր՝ չշփոթեք անպատժելի, լկտի, ցինիկ համակարգային կոռուպցիոն կառավարումը հաշվետու, թափանցիկ, թեկուզ կառավարման փորձի պակաս ունեցող իշխանության հետ։ Փորձը կարող է ձեռք բերվել. ազնվությունը կամ կա, կամ չկա։ Ձեր կեղտոտ ձեռքերը պահեք Ձեր գրպաններում կամ լվացվեք, մաքրվեք, եթե իհարկե հնարավոր է»։ Աղբյուրը` Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան էջ |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36