Ողբերգական ավտովթար ՌԴ-ում. 4 մահացածներն ու վիրավորը հայեր են՝ մեկ ընտանիքի անդամներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում։ Ժամը 17։00-ի սահմաններում Լև Տոլստոյ-Դանկով ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են ՀՀ քաղաքացի՝ 37-ամյա Դավիթ Իսկանդարյանի վարած Volkswagen Passat մակնիշի M 021 TВ /71 համարանիշի և 37-ամյա Իսլամ Թխակունալիևի վարած Hyundai Sonata մակնիշի Т480 00/199 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է աղբյուրը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Դ. Իսկանդարյանը, նրա ուղևորներ՝ 35-ամյա Լիանա Սարգսյանը, 12-ամյա Ալիսա Իսկանդարյանը, 1-ամյա Աննա Իսկանդարյանը տեղում մահացել են, իսկ 8-ամյա Արևիկ Իսկանդարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Լիպեցկի բժշկական կենտրոն։ Վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք Հայաստանի քաղաքացիներ են։ |
Մոփեդներ են վթարվել. կա զոհ
12800:54Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձ հիվանդանոց է տեղափոխվել
126Երեկ, 22:06ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Կիրանցում բախումներ են. սև բերետավորները փորձում են բացել ճանապարհը
115Երեկ, 21:12Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
14325.04.2024, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
12125.04.2024, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
11925.04.2024, 12:06