Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսային շրջանների ուղղությամբ

206
Երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ., 10:50
Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսային շրջանների ուղղությամբ

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հրթիռակոծել են Իրաքի հյուսիսային շրջանները՝ թիրախավորելով Քրդստանի Աշխատավորական կուսակցության դիրքերը, հաղորդում է Anadolu գործակալությունը:

Թուրքական աղբյուրի տեղեկություններով՝ հրթիռակոծման հետևանքով սպանվել է մի քանի քուրդ զինյալ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի ՌՕՈւ-ը 14 քուրդ զինյալի է սպանել: Նրա խոսքով՝ Թուրքիան «վճռական» է այդ պայքարում: