Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Ավտոերթ՝ Ամուլսարի տարածքում շինաշխատանքների դադարեցման պահանջով (տեսանյութ)

446
Երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ., 16:50
Ավտոերթ՝ Ամուլսարի տարածքում շինաշխատանքների դադարեցման պահանջով (տեսանյութ)

Այս պահին Ջերմուկում Ամուլսարի ոսկու հանքի շահագործմանն ուղղված շինաշխատանքները դադարեցնելու պահանջով ակտիվիստներն ավտոերթ են իրականացնում:

Ակտիվիստ, բնապահպան Վազգեն Գալստյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ ավտոերթը տեղի է ունենալու Գնդեվազ-Կեչուտ-Ձախափնյակ-Աջափնյակ ճանապարհով և բնակավայրերի մեջ և կավարտվի Տաքսիների կանգառ, Փոստ, քաղաքապետարան հատվածում ժամը 18:00-ին:

Անուհետև Փոստի մոտից քայլարշավ կսկսվի դեպի Լիդիանի կողմից վարձակալված «Մոսկվա» նախկին առողջարան, որտեղ այս պահին գտնվում են Լիդիանի և կապալառու կազմակերպությունների աշխատողների որոշ մասը։