«Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսևորումներով երևի թե այս երկրի առաջին 100-ի մեջ էլ չի մտնի». Արթուր Գևորգյան
Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Արթուր Գևորգյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ բացահայտումներին և պատասխանելով հարցին, թե արդյոք չի՞ կարծում, որ նախկին իրավապահ մարմինների անգործության շնորհիվ է, որ այսօր այսպիսի վիճակ ունենք, ասել է, որ նախկինում էլ նման բացահայտումներ եղել են, պարզապես այսպիսի արձագանքի չեն արժանացել: Հաջորդ հարցին՝ եթե բացահայտումներ եղել են, ապա ինչո՞ւ ձերբակալվածներ չեն եղել, պատգամավորը պատասխանել է. «Կարծում եմ՝ հիմա ունեն թույլտվություն՝ բռնել են, այն ժամանակ չեն ունեցել՝ չեն բռնել, բայց որ նման ինֆորմացիայի տիրապետել են, միշտ էլ եղել է»: Վերջում Ա. Գևորգյանը հավելել է, որ Մանվել Գրիգորյանն իր կոռուպցիոն դրսևորումներով երևի թե այս երկրի «առաջին 100-ի մեջ էլ չի մտնի»: Հիշեցնենք՝ Արթուր Գևորգյանը ՀՀԿ-ից և ՀՀԿ խմբակցությունից դուրս է եկել մայիս 29-ին: Նա Վլադիմիր Գասպարյանի փեսան է: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36