«Ծառուկյան» դաշինքը սկսել է հետևություններ անել և լռել
84 կողմ ձայնով «Բարեգործության մասին» օրենքի նախագծի փոփոխություններն ընդունվեցին առաջին ընթերցմամբ: Ելույթով հանդես եկավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Այս օրենքի հետ կապված՝ «Ծառուկյան» դաշինքն ուներ մտահոգություններ: Մեր գործընկերների հետ քննարկելով՝ դրանք փարատվեցին: Կոմպրոմիսը գտնված է ու քվեարկում ենք կողմ»: Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը կոշտ քննադատության էին ենթարկել նախագիծը՝ նշելով, որ եթե այն ընդունվի, կոչ կանեն Գագիկ Ծառուկյանին դադարեցնել բարեգործությունը, իսկ դրա շահառուներին ուղղորդել կառավարություն։ Աժ-ում երեկվա քննարկումը բոլորովին այլ պատկեր արտացոլեց: Արդարադատութան նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը պարզաբանեց. «Եթե բարեգործություն անողը ցանկանում է ստանալ խրախուսանք կամ արտոնություն, միայն այս դեպքում է, որ դիմում է իրավասու մարմնին»: ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խնդրեց հստակեցնել. «Եթե իրականացվում է բարեգործություն, բայց նա չի ակնկալում կոչումներ, տիտղոսներ, հարկային արտոնություն, ապա այդ կառույցը որևէ գործ չունի բարեգործի հետ»: Փոխնախարարը կրկնեց. «Այս նախագիծն ու այն հանձնաժողովը, որ նախատեսում ենք ստեղծել, կապ չունի բարեգործների ու նրանց ծրագրերի հետ, որոնք չեն ակնկալում որոշակի խրախուսում կամ արտոնություն»: Օրինագծի երկրորդ ընթերցումով քննարկումը տեղի կունենա վաղը: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36