«Մանվել Գրիգորյանի ընտանիքի որոշ անձինք մասնակից են այս գործին». Արթուր Դավթյան
«Մանվել Գրիգորյանի գործի շրջանակներում կա՞ն էլի կասկածյալներ, որոնք առաջիկայում կանչվելու են հարցաքննության»,- այսօր լրագրողներն Ազգային ժողովում հարցրեցին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Վերջինը պատասխանեց, որ այս պահի դրությամբ կան քրեական գործով անցնող անձինք, որոնք առաջիկայում կհարցաքննվեն. «Այս գործը շատ ծավալուն է. այս պահին ձեռք բերված տվյալները վկայում են մեծաքանակ անձանց ներգրավվածության մասին, դեռ քննությունը շարունակվում է»: Հարցին՝ Սեյրան Օհանյանին հարցաքննելո՞ւ եք, դատախազն ասաց. «Ցանկացած մեկը, ով մասնակցություն է ունեցել այս գործին, քննվելու է, և ում արարքում առկա կլինեն հանացավոր հատկանիշներ, կտրվեն համապատասխան գնահատականներ»: Հարցին՝ Մանվել Գրիգորյանի կինն ո՞ւնի գործին մասնացություն, որովհետև կան տեղեկություններ, որ նա անմիջական առնչություն ունի այս ամբողջ գործի հետ և ձերբակալվելու է, Ա. Դավթյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի ընտանիքի որոշ անձինք մասնակից են այս գործին: |
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
1100:18«Փաշինյանը երբևէ չէր հայտնվել այսպիսի ինֆոբլակադայի մեջ». Վլադիմիր Մարտիրոսյան
33Երեկ, 23:54«Եթե Թուրքիան Ադրբեջանի ու ՔՊ-ի հետ կոտորած սկսի, հնարավոր չի լինի հայտնել աշխարհին». Հովհաննես Իշխանյան
49Երեկ, 23:06«Իմնեմնիմի» փոդքասթը շարունակում է աշխատանքը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
47Երեկ, 22:54«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». Վարուժան Գեղամյան
57Երեկ, 22:48Բագրատ Սրբազանի ուղերձը Հաղարծինի վանքից (տեսանյութ)
48Երեկ, 22:36