«Նախկին իշխանություններն ասել են՝ վատ եք ապրում, արտագաղթը շատ ա, որովհետև բանակը լավ ենք պահում... Առասպելը փլուզվեց». Հայկ Կոնջորյան
«Այն, ինչ տեսանք Մանվել Գրիգարյանի առանձնատան կադրերից, փաստեց իրողությունը, որ ՀՀ-ում գոյություն է ունեցել կառավարման մի համակարգ, որը հայտնի է որպես գողապետություն: Սա մի համակարգ է, որտեղ իշխանություն ունեցող անձինք, օգտագործելով դիրքն ու լծակները, գողանում են ժողովրդի միջոցները, թալանում են պետական գանձարանը՝ սեփական բարեկեցության համար»,- Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը: «Բայց գողացվել էր ոչ թե պետական գանձարանից, այլ զինվորից, որը սրբություն է: Տարիներ շարունակ նախկին իշխանություններն ասել են՝ վատ եք ապրում, արտագաղթը շատ ա, թոշակները բարձր չեն, որովհետև բանակը լավ ենք պահում... Վերջին օրերին այդ առասպելը փլուզվեց»,- ասաց պատգամավորը: Անդրադառնալով ՀՀԿ-ական մի խումբ պատգամավորների դահլիճը լքելուն՝ ասաց. «Ուզում եմ կարծել, որ ինչ-որ իմաստով ամոթի զգացում ունեք ձեր գործընկերոջ պահվածքից, դրա համար»: |
«Շոուն իշխանությունը կշարունակի դատարանում»․ Տիգրան Աբրահամյան
4518:00Վրաստանը կտրուկ պատասխանել է Ֆրանսիային
7217:24«Եթե Բագրատ Սրբազանը «գործակալ» է, ապա ազգովի սատանիստ ենք»․ Արտակ Բեգլարյան
4717:06«Այդպես էլ չպատասխանեց ամենակարևոր հարցին». Վարդան Հարությունյան
4816:54«Պարեկներին ուղարկել էին խախտում արձանագրելու»․ Գառնիկ Դանիելյան
4916:48«Նման վիճակ Հայաստանը երբևէ չի ունեցել». Հովհաննես Ավետիսյան
5116:36